Գրաֆիկ դիզայնի դասավանդող Դիզայն

Կիսվեք դիզայնի աշխարհում ձեր փորձով՝ միավորելով տեսական գիտելիքը և գործնական կիրառումը։

Գրաֆիկ դիզայնի դասավանդող

Բաժիններ

Դիզայն

Աշխատանքի ձևաչափ

Գրասենյակում

Հիմնական պարտականությունները

  • Վարել գրաֆիկ դիզայնի դասընթացներ՝ սկսնակ և միջին մակարդակի ուսանողների համար, UIUX դիզայն իմացությունը ցանկալի է։
  • Ուսուցանել Adobe Photoshop, Illustrator, ( Figma ցանկալի է) և այլ ժամանակակից դիզայն գործիքների կիրառումը։
  • Օգնել ուսանողներին իրական նախագծերի մշակման ընթացքում՝ տրամադրելով պրակտիկ ուղղորդում և ստեղծարար գաղափարներ։
  • Պատրաստել և պարբերաբար թարմացնել դասընթացի նյութերը՝ համապատասխանեցնելով ոլորտի նոր միտումներին։
  • Գնահատել ուսանողների առաջընթացը և ապահովել կառուցողական հետադարձ կապ։

Որակավորումներ և հմտություններ

  • Առնվազն 2 տարվա փորձ գրաֆիկ դիզայնի ոլորտում, ուսուցանելու կամ մենթորության փորձը կդիտվի առավելություն։
  • Լավ իմացություն Adobe Creative Suite (Photoshop, Illustrator, InDesign) և/կամ Figma, Canva գործիքների։
  • UI/UX դիզայնի սկզբունքների իմացությունը ցանկալի է՝ կիրառական օրինակներով բացատրելու կարողությամբ։
  • Ստեղծարար մտածողություն և բարդ գաղափարները պարզ, հասկանալի ձևով ներկայացնելու ունակություն։

Լրացուցիչ տեղեկություններ

  • Աշխատանքի ձևաչափ․ գրասենյակային:
  • Աշխատաժամ․ կես դրույք կամ ճկուն գրաֆիկով։
  • Տեղակայություն․ Երևան, Վազգեն Սարգսյան 26/3։
  • Մենք ստեղծում ենք միջավայր, որտեղ կարող եք իրականացնել ձեր ստեղծարար մոտեցումները, փորձարկել նոր մեթոդներ և կառուցել դասընթացը ձեր մասնագիտական տեսլականի համաձայն։

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ռեզյումեն՝

[email protected]