Python ծրագրավորման դասընթաց

Սովորեք ծրագրավորման հիմունքները, տվյալների կառավարման մեթոդները, ֆունկցիաները և օբյեկտ-կողմնորոշված մոտեցումները։

Անվճար բաց դաս։

21.10.2026 այսօր
Python

Գին

60,000 դրամ / ամիսը

Տևողություն

6 ամիս

Շաբաթը 3 անգամ, 2 ժամ յուրաքանչյուր դասի համար

Python դասընթացի համառոտ նկարագրությունը

Python-ը թույլ է տալիս ծրագրավորողներին արագ և հեշտ ձևով ստեղծել հստակ կառուցվածքով, մասշտաբվող և արդյունավետ ծրագրեր։ Python-ի շնորհիվ դուք կարող եք իրականացնել բարդ լուծումներ պարզ ու ընթեռնելի կոդով և ավտոմատացնել ամենօրյա գործընթացները։

Հիմնական ճյուղերը

  • Python Basics & Syntax
  • Data Types & Variables
  • Control Flow (if/for/while)
  • Functions & Modules
  • Object-Oriented Programming (OOP)
  • File Handling & I/O
  • Libraries & Packages (pip)
  • Web Development (Django/Flask)
  • Real Project Development & Best Practices

Python-ը լայնորեն կիրառվում է միջազգային խոշոր ընկերությունների կողմից և համարվում է կարիերայի աճի լավագույն հարթակներից մեկը։ Եթե ցանկանում եք դառնալ մրցունակ ծրագրավորող և ստեղծել պրոֆեսիոնալ լուծումներ, ապա Python ծրագրավորման իմացությունը անփոխարինելի է։

Ձևաչափ՝ Հիբրիդ։ DiGi School-ը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Վազգեն Սարգսյան 26/3, 2-րդ հարկ, Հանրապետության հրապարակից մոտ 200 մետր հեռավորության վրա։ Ավարտին տրվում է վկայական, որի իսկությունը կարելի է ստուգել առցանց։

Python ծրագրավորման դասընթացի հաճախակի տրվող հարցեր

Ոչ մի հատուկ նախնական գիտելիք անհրաժեշտ չէ․ դասընթացը հասանելի է նաև սկսնակների համար, և բավարար է հիմնական համակարգչային գրագիտությունը։
Դասընթացի տևողությունը 6 ամիս է, շաբաթական 3 օր, 2 ժամ։
Այո, Python-ը համարվում է ամենահասկանալի և հեշտ ծրագրավորման լեզուներից մեկը, ինչի շնորհիվ այն իդեալական է սկսնակների համար։
Դասընթացում կսովորեք ծրագրավորման հիմունքներ, տվյալների տեսակներ, պայմանական օպերատորներ, ցիկլեր, ֆունկցիաներ, մոդուլներ, օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորում և կկատարեք տվյալների հետ աշխատանք։
Անշուշտ․ Python-ը լայնորեն կիրառվում է վեբ ծրագրավորման, տվյալագիտության, արհեստական բանականության և ավտոմատացման ոլորտներում։ Այն մեծ հնարավորություն է տալիս աշխատանքի շուկայում։

Վճարեք ապառիկ՝ 0% տոկոսադրույքով

Վճարեք մաս-մաս մեր գործընկերների միջոցով՝ առանց տոկոսների և լրացուցիչ վճարների։

  • Inecobank paylater 0% Մինչև 6 ամիս ապառիկ՝ 0% տոկոսադրույքով, ամսական հավասարաչափ վճարումներով, InecoMobile հավելվածում։
  • Telcell PartPay 0% 3 ամիս ապառիկ՝ 0% տոկոսադրույքով, ամսական վճարումներով, Telcell Wallet հավելվածում։
  • IDBank Rocket Line 0% 0% տոկոսադրույքով 3 ամսով՝ ամբողջ գումարը վճարում եք ժամկետի վերջում, Idram&IDBank հավելվածում։

Գրանցվելիս նշեք մեր մենեջերին, թե որ տարբերակն է Ձեզ հարմար։ Հաստատման մասին որոշումը կայացնում է բանկը կամ վարկային կազմակերպությունը։

Միացեք Python ծրագրավորման դասընթացին այսօր

Սկսի՛ր սովորել այսօր