Վեբ ծրագրավորում

Սկսեք ձեր ճանապարհը վեբ ծրագրավորման աշխարհում և սովորեք ստեղծել ժամանակակից, արագ և ռեսպոնսիվ կայքեր քայլ առ քայլ։

+1 ամիս անվճար պրակտիկա իրական նախագծերի վրա դասընթացից հետո

Անվճար բաց դաս։

23.10.2026 մնացել է 2 օր
Վեբ ծրագրավորում

Գին

60,000 դրամ / ամիսը

Տևողություն

6 ամիս

Շաբաթը 3 անգամ, 2 ժամ յուրաքանչյուր դասի համար

Վեբ ծրագրավորման դասընթացի համառոտ ներկայացում

Մեկնարկեք ձեր կարիերան վեբ ծրագրավորման ոլորտում մեր գործնական և խորացված դասընթացի միջոցով։ Դուք կսովորեք ստեղծել ժամանակակից և ռեսպոնսիվ կայքեր՝ կիրառելով ոլորտում լայնորեն օգտագործվող տեխնոլոգիաներ և լավագույն պրակտիկաներ։ Սա պարզապես կոդավորում չէ, այլ մտածելակերպի ձևավորում։

Հիմնական ճյուղերը

  • HTML5
  • CSS3
  • Bootstrap
  • JavaScript
  • Jquery
  • AJAX sync
  • PHP
  • MySQL
  • OOP

Անկախ նրանից՝ դուք սկսնակ եք, թե ցանկանում եք կատարելագործել ձեր հմտությունները, այս դասընթացը կտրամադրի անհրաժեշտ գիտելիքներ և գործիքներ՝ մրցունակ վեբ ծրագրավորող դառնալու համար։ Միացեք մեզ և սկսեք կառուցել ձեր մասնագիտական ապագան այսօր։

Ձևաչափ՝ Հիբրիդ։ DiGi School-ը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Վազգեն Սարգսյան 26/3, 2-րդ հարկ, Հանրապետության հրապարակից մոտ 200 մետր հեռավորության վրա։ Ավարտին տրվում է վկայական, որի իսկությունը կարելի է ստուգել առցանց։

Վեբ ծրագրավորման դասընթացի հաճախակի տրվող հարցեր

Դասընթացը նախատեսված է սկսնակների համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել վեբ ծրագրավորման հիմունքները և զարգանալ այս ոլորտում։
Դուք կսովորեք HTML, CSS և JavaScript՝ կայքերի կառուցման հիմունքներ։ Վերլուծել և կառուցել ռեսպոնսիվ կայքեր։ Ծանոթանալ ժամանակակից գրադարանների հետ։
Դասընթացը նախատեսված է սկսնակների համար, այնպես որ անհրաժեշտ չէ նախապես իմանալ ծրագրավորում։ Պետք է միայն ունենալ համակարգչային հմտությունների հիմնական մակարդակ և սովորելու պատրաստակամություն։
Դասընթացի տևողությունը 6 ամիս է՝ շաբաթական 3 օր 2 ժամ տևողությամբ։
Մենք կազմակերպում ենք դասընթացներ թե՛ առցանց, թե՛ առկա ձևաչափով, որոնք անցկացվում են խմբային տարբերակով։
Այո, դասընթացի ավարտից հետո ևս 1 ամիս կտրվի անվճար պրակտիկա, որտեղ կաշխատեք իրական նախագծերի վրա, ինչը կօգնի ձևավորել ձեր պորտֆոլիոն և պատրաստվել աշխատանքի դիմելու գործընթացին։
Այո, հաջող ավարտից հետո դուք կստանաք սերտիֆիկատ։
Այո՛։ Մենք առաջարկում ենք կարիերայի խորհրդատվություն, աջակցություն պորտֆոլիոյի ստեղծման և բարելավման գործընթացում, ինչպես նաև նախապատրաստում ենք հարցազրույցների՝ օգնելու ձեզ հաջողությամբ ձեռք բերել ձեր առաջին աշխատանքը։

Վճարեք ապառիկ՝ 0% տոկոսադրույքով

Վճարեք մաս-մաս մեր գործընկերների միջոցով՝ առանց տոկոսների և լրացուցիչ վճարների։

  • Inecobank paylater 0% Մինչև 6 ամիս ապառիկ՝ 0% տոկոսադրույքով, ամսական հավասարաչափ վճարումներով, InecoMobile հավելվածում։
  • Telcell PartPay 0% 3 ամիս ապառիկ՝ 0% տոկոսադրույքով, ամսական վճարումներով, Telcell Wallet հավելվածում։
  • IDBank Rocket Line 0% 0% տոկոսադրույքով 3 ամսով՝ ամբողջ գումարը վճարում եք ժամկետի վերջում, Idram&IDBank հավելվածում։

Գրանցվելիս նշեք մեր մենեջերին, թե որ տարբերակն է Ձեզ հարմար։ Հաստատման մասին որոշումը կայացնում է բանկը կամ վարկային կազմակերպությունը։

Գրանցվեք վեբ ծրագրավորման դասընթացին այսօր

Սկսի՛ր սովորել այսօր