Java Pro

Տիրապետեք Java Pro-ի հիմունքներին և ստեղծեք հավելվածներ Spring Boot-ով։ Կիրառեք հմտություններ՝ պրոֆեսիոնալ կարիերայի համար։

Java Pro

Գին

70,000 դրամ / ամիսը

Տևողություն

6 ամիս

Շաբաթը 3 անգամ, 2 ժամ յուրաքանչյուր դասի համար

Java Pro դասընթացի համառոտ նկարագրությունը

Սովորեք ծրագրել Java լեզվով և տիրապետեք Spring Framework-ին՝ ստեղծելով անվտանգ, արդյունավետ և մասշտաբվող հավելվածներ։ Դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են կառուցել կարիերա որպես բարձրակարգ Java ծրագրավորող և աշխատել իրական նախագծերի վրա։

Հիմնական ճյուղերը

  • Core Java
  • Collections
  • Exceptions error_outline
  • Multithreading
  • Java 8
  • JDBC lan
  • Java EE
  • Hibernate
  • Spring Boot

Java-ն շարունակում է մնալ աշխարհի ամենապահանջված լեզուներից մեկը։ Այս դասընթացը ձեզ կսովորեցնի ստեղծել կայուն և մասշտաբվող հավելվածներ՝ օգտագործելով Java և արդի տեխնոլոգիաներ։ Բացեք ձեր կարիերայի դռները՝ պրոֆեսիոնալ հմտություններով։

Ձևաչափ՝ Հիբրիդ։ DiGi School-ը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Վազգեն Սարգսյան 26/3, 2-րդ հարկ, Հանրապետության հրապարակից մոտ 200 մետր հեռավորության վրա։ Ավարտին տրվում է վկայական, որի իսկությունը կարելի է ստուգել առցանց։

Java Pro դասընթացի հաճախակի տրվող հարցեր

Դասընթացը նախատեսված է սկսնակների և միջին մակարդակի ծրագրավորողների համար, ովքեր ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները Java լեզվով և աշխատել իրական նախագծերի վրա։
Ցանկալի է ունենալ ծրագրավորման հիմնական հասկացությունների գիտելիք (օր.՝ փոփոխականներ, ֆունկցիաներ, ցիկլեր), բայց դասընթացը կառուցված է այնպես, որ սկսնակները նույնպես կարող են սովորել փուլ առ փուլ։
Դասընթացի տևողությունը 6 ամիս է՝ շաբաթական 3 օր 2 ժամ տևողությամբ։
Այո, դասընթացի ավարտին դուք կստանաք սերտիֆիկատ, որը կարող եք օգտագործել ձեր պորտֆոլիոյում կամ կցել ռեզյումեին։
Դուք կսովորեք օբյեկտամետ ծրագրավորում (OOP), Spring Framework և Spring Boot, տվյալների բազաների ինտեգրում (MySQL, PostgreSQL), RESTful API-ներ կառուցել և հավելվածների անվտանգություն։
Մենք կազմակերպում ենք դասընթացներ թե՛ առցանց, թե՛ առկա ձևաչափով, որոնք անցկացվում են խմբային տարբերակով։
Դասընթացի ավարտին դուք կունենաք բավարար գիտելիքներ, պրակտիկ փորձ և նախագծեր՝ ինքնավստահ աշխատաշուկայում ներկայանալու համար։ Մենք նաև տրամադրում ենք կարիերայի խորհրդատվություն և CV/LinkedIn աջակցություն։

Վճարեք ապառիկ՝ 0% տոկոսադրույքով

Վճարեք մաս-մաս մեր գործընկերների միջոցով՝ առանց տոկոսների և լրացուցիչ վճարների։

  • Inecobank paylater 0% Մինչև 6 ամիս ապառիկ՝ 0% տոկոսադրույքով, ամսական հավասարաչափ վճարումներով, InecoMobile հավելվածում։
  • Telcell PartPay 0% 3 ամիս ապառիկ՝ 0% տոկոսադրույքով, ամսական վճարումներով, Telcell Wallet հավելվածում։
  • IDBank Rocket Line 0% 0% տոկոսադրույքով 3 ամսով՝ ամբողջ գումարը վճարում եք ժամկետի վերջում, Idram&IDBank հավելվածում։

Գրանցվելիս նշեք մեր մենեջերին, թե որ տարբերակն է Ձեզ հարմար։ Հաստատման մասին որոշումը կայացնում է բանկը կամ վարկային կազմակերպությունը։

Միացեք Java Pro դասընթացին այսօր

Սկսի՛ր սովորել այսօր