Fullstack դասավանդող Ծրագրավորում

Ուսուցանեք ուսանողներին կառուցել ամբողջական վեբ հավելվածներ՝ համադրելով ժամանակակից frontend և backend տեխնոլոգիաները։

Fullstack դասավանդող

Բաժիններ

Ծրագրավորում

Աշխատանքի ձևաչափ

Գրասենյակում

Հիմնական պարտականությունները

  • Վարել Fullstack ծրագրավորման դասընթացներ՝ ընդգրկելով frontend և backend տեխնոլոգիաները։
  • Բացատրել վեբ ծրագրավորման հիմնական սկզբունքները՝ HTML, CSS, JavaScript, React, Node.js PHP և տվյալների բազաներ։
  • Օգնել ուսանողներին իրական նախագծերի մշակման ընթացքում՝ տրամադրելով պրակտիկ աջակցություն։
  • Պատրաստել ուսումնական նյութեր և թարմացնել դասընթացի բովանդակությունը՝ ըստ ժամանակակից տենդենցների։
  • Գնահատել ուսանողների առաջընթացը և տրամադրել կառուցողական հետադարձ կապ։

Որակավորումներ և հմտություններ

  • Առնվազն 2 տարվա փորձ Fullstack ծրագրավորման ոլորտում։
  • Լավ իմացություն HTML/CSS/Bootstrap, Javascript / Jquery / AJAX, PHP/ MySQL / OOP/ MVC տեխնոլոգիաների։
  • Դասավանդման կամ մենթորության փորձը կդիտվի առավելություն։
  • Հմտություն՝ բարդ գաղափարները պարզ և հասկանալի ձևով ներկայացնելու մեջ։

Լրացուցիչ տեղեկություններ

  • Աշխատանքի ձևաչափ․ գրասենյակային:
  • Աշխատաժամ․ կես դրույք կամ ճկուն գրաֆիկով։
  • Տեղակայություն․ Երևան, Վազգեն Սարգսյան 26/3։
  • Միացեք մեր թիմին, զարգացրեք ձեր հմտությունները և մասնակցեք նորարար մտածողությամբ Fullstack մասնագետների ձևավորմանը։

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ռեզյումեն՝

[email protected]